Ոողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 53 կմ հատվածի հարևանությամբ գտնվող Սևանա լճում ավտեմեքենա կա։

Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի և ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Սյունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Նունե Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դեռևս չպարզված հանգամանքներում նշված հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Սևանա լիճը, ինչի հետևանքով տեղում մահացոլ է։

Ոստիկանները տեղում պարզել են նաև, որ նա ՀՀ ՊՆ զինծառայող էր, ինչի առիթով էլ տեղեկությունը փոխանցվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն, ինչից հետո դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության թիվ 5-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել Սևանա լճից։ 

1364