
Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆիի երկրորդ որդին՝ Սեյֆ ալ Իսլամը, թեկնածությունն է գրանցել դեկտեմբերի վերջին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին՝ գրում է BBC-ն։
Սեյֆ ալ-Իսլամը, որն այժմ 49 տարեկան է, հոր վստահելի մարդկանցից էր, կենտրոնացել էր հիմնականում հասարակական հարաբերությունների և դիվանագիտության վրա: Ժամանակին նա հրապարակավ հրաժարվել է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, սակայն իրականում կատարել է կառավարության ղեկավարի գործառույթները:
Մինչև Լիբիայի առաջնորդի տապալումը նա համարվում էր Մուամմար Քադաֆիի իրավահաջորդը։ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին անմիջական մասնակցություն է ունեցել 2011 թվականին հոր դեմ ապստամբության դաժան ճնշմանը։ Հաագայի միջազգային տրիբունալը դեռևս ունի նրան ձերբակալելու օրդեր՝ մարդկության դեմ կատարած երկու հանցագործության՝ սպանության և հալածանքի մեղադրանքով:
Մուամար Քադաֆիի սպանությունից հետո Սեյֆ ալ-Իսլամն իր երկրում դատապարտվեց մահապատժի, վեց տարի անցկացրեց ճաղերի հետևում, սակայն ավելի ուշ մահապատիժը չեղարկվեց։ Չնայած հանգամանքին, որ Հաագայի դատարանը Սեյֆ ալ-Իսլամին դեռ պաշտոնական կասկածյալ է համարում, նա աստիճանաբար վերադարձավ լիբիական քաղաքականություն։
Ըստ BBC-ի՝ նախագահի պաշտոնի համար նրա հայտը ոչ ոքի չզարմացրեց, քանի որ Սեյֆ ալ-Իսլամին արդեն որոշ ժամանակ փորձում է վերադառնալ Լիբիայի քաղաքական կյանք։
ՄԱԿ-ը հրաժարվել է մեկնաբանել Լիբիայում ընտրությունների թեկնածուների, այդ թվում՝ երկրի նախկին առաջնորդի որդու առաջադրումը:
@1lurer.am