Երևանի Սարի թաղում քաղաքացու կողմից գազատար խողովակի վրա դրված  խաչն ապամոնտաժվել է: «Ֆեյսբուքում» տեղեկությունը հայտնում է  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը: 

«2020 թվականի սեպտեմբերի 13-ին սոցիալական ցանցերում տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, որ Երևանի Սարի թաղում քաղաքացու կողմից գազատար խողովակի վրա տեղադրվել է մետաղական խաչ՝ զոդման միջոցով։
Այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության մասնագետների համատեղ իրականացված աշխատանքների և ցուցումների արդյունքում քաղաքացու կողմից ինքնակամ կատարվել է զոդված մետաղական խաչի ապամոնտաժման աշխատանքներ և վերականգնվել է գազատար խողովակի նախկին տեսքը»,- տեղեկանում ենք գրառումից:

 

16 Սեպտեմբեր, 2020 16:26
168
; ;