Արթուր Ղազինյանը 12-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

«Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ մենք պետք է լսեինք խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին. նրա կողմից թեկնածուին ներկայացնելու խնդիրը բաց է մնում, բայց այսօր մեր ընդդիմադիր դաշտի գործընկերներն ընդհանրապես նիստերի դահլիճից բացակայեցին, իսկ հանձնաժողովի նիստերին իրենք չեն մասնակցում այն հիմքով, որ ասել ենք ու վերջ»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն էլ հայտնեց, որ արդեն շրջանառության մեջ է դրվել «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվելու են նմանօրինակ խնդիրները:

304