Ավարտվեց Գորիսի գլխավոր բաժանարար փականային հանգույցի վերակառուցումը, որտեղից կարգավորվում է քաղաքի թաղամասերից 8-ի ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

 

Տասնամյակներ առաջ այստեղ տեղադրված երկու 400 միլիմետրանոց խողովակներով ջուրը հասնում էր սպառողին խճողված ցանցի ու տարատեսակ փականների միջոցով, որոնք բարվոք վիճակում չէին, իսկ վթարների դեպքում տեղային ջրանջատումներ հնարավոր չէր լինում անել, առկա էր նաև օդի ներթափանցում ջրամատակարարման ցանց:

Այժմ փոխվել են բոլոր փականները,

նոր խողովակներ են տեղադրվել,

ապամոնտաժվել են ավելորդ սարքավորումները,

օպտիմալացվել է ջրի բաշխումը քաղաքում

հանգույցը դարձել է տեխնիկապես անհամեմատ լավ հագեցած և կառավարելի:

ընթացիկ տարվա պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով արդիականացվել է նաև Օրբելի, Մաշտոցի և Գետափնյա փողոցների բաշխիչ ցանցը,

ներկայում ընթանում են քաղաքի հին ցանցը խցափակելու և շահագործումից հանելու, փականային հանգույցի տարածքը բարեկարգելու, կանաչապատելու աշխատանքները, որոնք կավարտվեն ամսի վերջին:

Այս ամենի արդյունքում կլուծվի քաղաքի բարձրադիր հատվածներում ջրի ճնշման խնդիրը, կտնտեսվի առնվազն 8 լիտր ջուր վայրկյանում, որը թույլ կտա անգամ ամռանը Գորիսում ապահովել շուրջօրյա ջրամատակարարում:

693