ՀՀ իշխանությունները Ռուսաստանից ակնկալում են, որ վերջինս, իբրև ռազմավարական գործընկեր, կօգնի լուծել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի վերջին գործողությունների հետ կապված խնդիրները։ Այս մասին «Коммерсантъ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Պատրաստվում է ՀՀ դիմումը Ռուսաստանին, որով կոչ են անում պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այժմ Հայաստանի ինքնիշխան տարածքում են գտնվում ադրբեջանական զինված ուժեր։ Դա ագրեսիայի ակտ է։ 1997 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվեցին նման դեպքերում փոխադարձաբար օգնել միմյանց։ Այս էր պատճառը, որ դիմեցինք Ռուսաստանին»,- ասել է նա:

Հստակեցնող հարցին, թե կոնկրետ ինչ օգնության մասին է խոսքը՝ դիվանագիտակա՞ն, թե՞ ռազմական, Գրիգորյանը պատասխանել է․ «Մենք կողմ ենք նրան, որ այդ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Սակայն եթե դիվանագիտական ճանապարհով այն անհնար է լուծել, ապա խնդիրը պետք է լուծվի ռազմական ճանապարհով»։ 

728