Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Այցը կտևի երկու օր՝ նոյեմբերի 18-19-ը։ Հայաստանի մայրաքաղաքում ՌԴ Նախարարների կաբինետի ղեկավարը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։

Ժամանելուց անմիջապես հետո՝ հինգշաբթի օրը, Միշուստինը զրույց կունենա Ղրղզստանի վարչապետ Ակըլբեկ Ժապարովի հետ։ Այնուհետև նախատեսվում է հանդիպում Բելառուսի կառավարության ղեկավար Ռոման Գոլովչենկոյի հետ։

Կեսօրին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։ Լայն հանդիպումը կկայանա ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին։

Ավելի վաղ  տեղեկացրել էինք, որ այսօր նախատեսվում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի այցը Երևան։

291