Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել՝ բացառելու Միասնական շուկայում ստվերային սխեմաների աշխատանքը և կարևորում է միության ներսում բոլոր տեսակի ապրանքների մակնշումը:

Այս մասին նա ասել է Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին իր ելույթում՝ հաելելով, որ վերջին տարիների փորձը ցույց է տվել ապօրինի ապրանքների դեմ պայքարի գործուն մեխանիզմներից մեկը հենց բոլոր ապրանքների  մակնշումն է։

«Այսօր մակնշում են կոշիկները, օծանելիքները, անվադողերը, տեսախցիկները, առանձին տեսակների կաթնամթերքը և այլն: Որոշում է կայացվել շշալցված ջրի փուլային մակնշման մասին ևս, նման մեխանիզմների ընդլայնումն  անհրաժեշտ է նաև ապրանքների այլ խմբերի համար»,- ընդգծել է Միշուստինը՝ հավելելով, որ դա թույլ կտա ուժեղացնել վերահսկողությունը արտադրանքի շրջանառության նկատմամբ ու կօգնի «սպիտակեցնել» շուկան»:

636