ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկխոսության անհրաժեշտության մասին՝ չնայած առկա հակասություններին։

«Ես անձամբ միշտ հանդես եմ եկել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության օգտին: Ցավոք սրտի, այժմ մենք մտել ենք այստեղ սառը շրջան։ Մենք մեծ հակասություններ ունենք, բայց միշտ ավելի լավ է խոսել միմյանց հետ, քան չխոսել: Սա, անկասկած, կլինի նաև մեր բանակցությունների թեման»,- նշել է կանցլերը։

 

 

228