Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը շփվել է իրեն նկարահանող լուսանկարիչների հետ և հայերեն հարց ուղղել Sputnik Արմենիայի թղթակցին։

Նոյեմբերի 19-ին Երևանում անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքի ամենաթեժ պահին որոշեց զրուցել ֆոտոլրագրողների հետ։

- Ձեր մատները չե՞ն հոգնել այդքան նկարելուց,– հարցրեց նա։

Լուսանկարիչները կարծեցին, թե խանգարում են, ու որոշեցին հեռանալ, բայց վարչապետը կանգնեցրեց նրանց:

- Ո՛չ, ո՛չ։ Չմտածեք, թե ասում եմ` գնացեք այստեղից։

Մի քանի վայրկյան անց, երբ ֆոտոթղթակիցներն ավարտեցին իրենց գործն ու սկսեցին հեռանալ, Ռուսաստանի վարչապետը հայերեն դիմեց Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցին։

- Հա՞յ ես:

- Այո:

Միշուստինը ժպտաց և շարունակեց աշխատանքը։ Լուսանկարիչը զարմացավ, բայց ահա այսպիսի դրական կադր ստացվեց։

7130