Արդեն  մեկուկես ժամից ավելի է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները փրկարար հոգեբանի և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների հետ բանակցություն են վարում, որպեսզի տղամարդը, որն անցել է «Հաղթանակ»  կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել, չգնա այդ ծայրահեղ քայլին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  ժամը 11:30-ի սահմաններում  ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  մի քաղաքացի անցել է «Հաղթանակ»  կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել:

ԱԻՆ հոգեբանը, պարեկային գումարտակի հրամանատարը մեկ ժամ է, ինչ բանակցում են այդ տղամարդու հետ, իսկ քիչ առաջ էլ նրանց է միացել Վարդենիսի քաղաքապետը, որը, դեպքի վայրում հավաքվածների ասելով, այդ պահին նշված վայրով անցնելիս է եղել ու, նկատելով  դեպքը, մոտեցել է փրկարարներին ու պարեկներին:

Այս պահին Վարդենիսի  քաղաքապետը  նրա հետ բանակցություններ է վարում:

Կայքի տեղեկություններով՝  ինքնասպանության փորձ կատարող տղամարդը 38-ամյա Արտակ Ս.-ն է: 

2042