Արփի Դավոյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է  Կառավարության դիմաց տեղի ունեցած հավաքին ու գրել.

«Կառավարության մոտ հավաքված մարդիկ պահանջում են, ինչ-որ երևակայական, փաստաթղթի բովանդակության հրապարակում` ընթացքում խուճապ և անկայունություն տարածելով։

Սա հավասար է նրան, որ պահանջեն հրապարակել  ամռան կեսին ենթադրվող գալիք ձյան չափը։

Այս մարդկանց գործողությունները միտված են երկրի ներսում  ներքին անկայունության առաջացմանը, որը ձեռնտու է միայն թշնամի պետությանը»։

731