Բժիշկ ալերգոլոգ-իմունոլոգ Սևան Իրիցյանը Araratnews.am-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է պատվաստումային հակաքարոզչությանը, հանրապետությունում վարակման և մահվան թվերի աճի կանխատեսելիությանը, հանրության պատրաստակամության և առողջապահական համակարգի կողքին լինել-չլինելու պատճառներին, ինչպես նաև շրջանառվող պատվաստումային միֆերին:

«Ինձ համար առավել կարևոր է` մենք, որպես քաղաքացիներ, ամեն մեկս մեր տեղում ինչ ենք անում վիրուսի դեմն առնելու համար: Եվ այդ առումով ավելի շատ թերացումներ կան: Խորապես համոզված եմ, որ ամեն մեկս պետք է անենք մեր գործը և խոսենք մեր պարտականությունների սահմանում»,- ասում է բժիշկ Իրիցյանը՝ անդրադառնալով հանրապետությունում առկա իրավիճակին և համավարակի դեմ պայքարելու գործում հանրության վերաբերմունքին:

Հարցին, թե ինչու են մահվան ելքով դեպքերն ավելանում հանրապետությունում պատվաստմանը զուգընթաց, մասնագետը նախ ընդգծեց, որ առողջապահական համակարգը, ինչպես և պետությունը` մենք ենք, և եթե անձը իր առողջապահական համակարգի կողքին չէ, նշանակում է` ինքն իր կողքին չէ. «Թվերի այսպիսի աճ սպասելի էր, քանի որ դելտա տեսակի հետ պետք է լիներ թե վարակելիության աճ, թե մահացության աճ: Ցավոք, դեռ պատվաստման թվերն այդքան բարձր չեն: Եվ դա այն կրիտիկական զանգվածը չէ, որ կոլեկտիվ իմունիտետ լինի, մնացածի վրա ազդի, ինչ-որ բան փոխի»:

Սևան Իրիցյանի խոսքով` ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի մեծամասնությունը չպատվաստված անձինք են:

Հայկ Մագոյան

Մանրամասները` տեսանյութում:

202