ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի ոստիկանները բացահայտել են բնակարանից դյուրակիր համակարգչի գողությունը, որը կատարել էր 17-ամյա մի երիտասարդ. նա ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Նոյեմբերի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունք հաղորդում էր ստացվել, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն են արել:
Օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Իրավապահները զրուցեցին տուժողի հետ, ուսումնասիրեցին դեպքի վայրը: Տանտիրուհին երեք ժամով տնից բացակայել էր: Ժամը 15-ից 18-ը, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, բնակարանից դյուրակիր համակարգիչ էին գողացել:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ գողությունն արել է Ռուբինյանց փողոցի 17-ամյա մի բնակիչ: Նոյեմբերի 19-ին նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Ավանի բաժանմունք, ապա ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել:

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ համակարգիչը հայտնաբերվել է։

Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

1019