Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկան, ապա բախվել մեկ այլ Mercedes-ի

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Բաբաջանյան–Աճառյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել համընթաց երթևեկող Mercedes մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը երիտասարդ աղջիկ է:
24 Նոյեմբեր, 2021 15:04
608