
Թվում է, թե Թուրքիայում լուրջ քաղաքական ճգնաժամ է բռնկվում, որը սնվում է իշխանությունների համար աննախադեպ տնտեսական և սոցիալական մարտահրավերներով։ Այն արդեն մի քանի ամիս է սարսափեցնում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը և նրա առաջնորդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թուրքիան միջազգայնորեն մեկուսացված է, տնտեսական իրավիճակը շարունակում է վատթարանալ, իսկ լիրան ամեն օր բացասական ռեկորդ է գրանցում՝ հասնելով մինիմումին։
Այն այժմ 13,5 լիրա մեկ միավոր ամերիկյան արժույթի դիմաց:
Մի շարք դիտորդների եւ թուրքական ընդդիմության կարծիքով՝ իշխող կուսակցությունը մոտենում է ընտրություններում պարտության:
Բոլոր առաջատար ընդդիմադիր ուժերը քարոզչություն են իրականացնում 2023թ․-ի հունիսին ընդառաջ արտահերթ համընդհանուր ընտրությունների համար, որոնք նախատեսված են ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրությունների համար։ Էրդողանի քաղաքական հակառակորդները չեն թաքցնում, որ մտադիր են Թուրքիան վերադարձնել խառը խորհրդարանական-նախագահական կառավարման համակարգի՝ հրաժարվելով ներկայիս նախագահական համակարգից, որը նախաձեռնել է անձամբ թուրք առաջնորդը։
Էրդողանի բացահայտ սխալ կառավարման արդյունքում լիրան կորցրել է դոլարի նկատմամբ իր արժեքի մոտ 75 տոկոսը վերջին տասնամյակի ընթացքում, 45 տոկոս այս տարվա սկզբից և 15 տոկոս միայն վերջին 24 ժամվա ընթացքում։ Տնտեսական ճգնաժամի մասին է խոսում նաև այն, որ գնաճը տարեկան կտրվածքով կազմում է 20%, իսկ գործազրկությունը՝ 14%։ Հարուստների և աղքատների միջև անջրպետն ավելի է մեծանում։ Սրա արդյունքում Թուրքիայում ցույցեր են, որոնք օր օրի ավելի մարդաշատ են դառնում։
Լիրայի նման անկումը կապվում է Էրդողանը «տնտեսական բարեփոխումների» հետ։ Երկրի ղեկավարի կարծիքով վարկերի բարձր տոկոսները «բոլոր չարիքի մայրն է»։ Նա իր վրա է վերցրել Կենտորնական բանկի ղեկավարումը։ Վերջին երկու տարում Էրդողանը փոխել է Կենտրոնական բանկի չորս ղեկավարներ։ Այժմ այն ղեկավարում է Մարմարայի համալսարանի պրոֆեսոր Շահապ Քավջիօղլուին։ ԿԲ-ի ղեկավարը նախքան պաշտոնն ստանձնելը իր գիտական հոդվածներում նշում էր, որ տոկոսադրույքի բարձրացումը «անուղղակիորեն ճանապարհ է բացում գնաճի համար», որը բացարձակ համընկնում էԷրդողանի դիրքորոշման հետ։ Այս ամենով հանդերձ սակայն աշխարհի տնտեսագետների մեծ մասը կարծում է, որ իրականում շուկայի օրենքները գործում են ճիշտ հակառակը։ Շատերի կարծիքով արժույթի արժեզրկումը և գնաճը դանդաղեցնելու ամենաարդյունավետ միջոցը տոկոսադրույքների բարձրացումն է, դրանով իսկ ներմուծվող ապրանքների գները վերահսկողության տակ պահելը:
Սա է ապացուցում նաև Էրդողանի տնտեսական քաղաքականությունը, որի արդյունքում լիրան այդպես իջել է։
Նման իրավիճակ Թուրքիայում ստեղծվել էր 2018թ․-ին, երբ լիրան կորցրեց իր արժեքի մեկ քառորդը, որը կապվում էր Թուրքիայից ալյումինի և պողպատի ներկրման մաքսատուրքերը բարձրացնելու ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշման ֆոնին։ Թվում էր, թե իրավիճակը կարգավորվում է, սակայն ընդհակառակը եղավ։
Ուստի տրամաբանակն է, որ այս ամենը ոչ միայն սոցիալական, այլեւ քաղաքական մարտահրավերներ է ստեղծում հենց Էրդողանի համար, ում բարձր ժողովրդականությունը երկրում կարող է սասանվել 2023 թվականին կայանալիք հաջորդ ընտրություններում։