Ford Galaxy-ն ճանապարհի մերկասառույցի պատճառով կողաշրջվել և հայտնվել է ձորակում. կան վիրավորներ.

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:50 –ի սահմաններում Ford Galaxy ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 91-րդ կմ հատվածում՝ Գեղարոտ-Ջամշլու ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի բժիշկները:
25 Նոյեմբեր, 2021 15:32
502
Սեպտեմբերի 10-11-ը բացահայտվել է 128 հանցագործություն, գրանցվել է 10 ավտովթար
11 Սեպտեմբեր, 2025 17:32
Լոռիում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել դաշտում
11 Սեպտեմբեր, 2025 17:03
Երևանում «BMW»-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ էլեկտրասյանը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11 Սեպտեմբեր, 2025 11:56