Երեկ՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝  54-ամյա Գագիկ Բեգլարյանը իր Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում դեռևս անհատ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

427