Լոնդոնյան բորսաներում 2022 թ․ հունվարին մատակարարման համար Brent տեսակի նավթի պայմանագրի արժեքը նվազել է 4,77%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 78,3 դոլարի։
WTI տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 5,63%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 73,98 դոլարի։
Ապրանքային գնանշումների անկման հիմնական պատճառը մի շարք երկրների ռազմավարական պաշարները բացահայտելու ցանկությունն է։ Նշվում է նաև, որ նավթի գների անկմանը նպաստել են վերջերս Բոտսվանայում, Հարավային Աֆրիկայում և Հոնկոնգում հայտնաբերված կորոնավիրուսի «B.1.1.529» նոր շտամի տարածման մասին լուրերը։ Ներդրողները վախենում են, որ նոր շտամի տարածումը կդանդաղեցնի տնտեսական աճը և կհանգեցնի նոր սահմանափակումների ամբողջ աշխարհում: Մի քանի երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը և Սինգապուրը, արդեն սահմանային հսկողություն են սահմանել։