Կորոնավիրուսի օմիկրոն տարբերակով վարակման առաջին երկու դեպքերը գրանցվել են Ավստրալիայում
Կորոնավիրուսի օմիկրոն տարբերակով վարակման առաջին երկու դեպքերը գրանցվել են Ավստրալիայում, հայտնում է NSW առողջապահության դեպարտամենտը։
«NSW Առողջապահության դեպարտամենտը կարող է հաստատել, որ այսօր անցկացված գենոմային հրատապ թեստը ցույց է տվել, որ երկու օտարերկրյա ճանապարհորդներ վարակվել են կորոնավիրուսի նոր oմիկրոն տարբերակով B.1.1.529», – ասվում է գործակալության Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ:
Երկու ուղեւորներն էլ Սիդնեյ են ժամանել Հարավային Աֆրիկայից նոյեմբերի 27-ին։ Նրանք ասիմպտոմատիկ են և երկուսն էլ ստացել են ամբողջական պատվաստում։
28 Նոյեմբեր, 2021 20:08
959