#Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանի, Տիգրան Եղիազարյանի և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ ամփոփել է նախորդ խորհրդակցության ընթացքում վեր հանված խնդիրների լուծման և իրականացվող ծրագրերի ընթացքը. մարզպետին են զեկուցվել առաջիկա աշխատանքային շաբաթվա համար պլանավորված աշխատանքները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ֆինանսական, կրթության, մշակույթի, սպորտի, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության, առողջապահության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, ներդրումային ծրագրերի, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության, գյուղատնտեսության, բնապահպանության, անձնակազմի կառավարման, քաղաքաշինության, սոցիալական աջակցության ծրագրերի, ինչպես նաև մարզպետարանի լիազորությունների տիրույթում գտնվող մի շարք այլ հարցեր:

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ գտնվելու է չվճարվող արձակուրդում. ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին մարզպետը հորդորել է յուրաքանչյուր հարց քննարկել մարզպետի տեղակալների հետ, մարզպետի տեղակալներին էլ հանձնարարել է, որպեսզի յուրաքնչյուրն ամենօրյա գրաֆիկով շարունակի իրականացնել իրեն վերապահված ոլորտների համակարգումը:

346