Այսօր Եվրախորհրդարանում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ կարծիքների փոխանակում: Ելույթ են ունեցել եվրոպացի պատգամավորներ, իրենց դիրքորոշումը հայտնել հայ-ադրբեջանական հակամարտության երաբերյալ:

ԵԱՀԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցով ԵԱՀԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Լյուկ Պիեռ Դևին ասել է. «Իրադրությունը տարածաշրջանում դարձյալ լարված է: 44-օրյա արյունալի պատերազմից մեկ տարի հետո նոյեմբերի կեսին բախումներ եղան արդեն ոչ թե Ղարաբաղի տարածքում, այլ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչն անհանգստացնող է: ԵՄ-ն արձագանքեց այդ լարվածությանը: Եվրահանձնաժողովի նախագահ Միշելը զանգահարեց երկու կողմերին՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, կոչ անելով վերջ տալ լարվածությանը, պահպանել հրադադարը: Նոյեմբերի 20-ից հետո կրակոցներ չեն եղել, զոհեր չկան, բայց լարվածությունը չի թուլացել: Նոյեմբերի 19-ին եվրահանձնաժողովի նախագահը նորից է հեռախոսազրույց ունեցել երկու հանրապետությունների ղեկավարների հետ և առաջարկել է խնդիրը քննարկել դեկտեմբերի 15-ին:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են կապը պաշտպանության նախարարների մակարդակով՝ կանխելու վերջին դեպքերի կրկնությունը: Նոյեմբեր 26-ին էլ Սոչիում կայացավ Ռուսաստանի նախագահ Պուտինի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, որի ժամանակ կողմերը հանդես եկան իրադրության կայունացման օգտին, սահմանների սահմանազատման ու սահմանագծման  երկկողմ համաձայնության օգտին՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Ընդ որում՝ դա կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ, ինչը վիճելի է:

Երկրորդ՝ նրանք հայտարարեցին, առանց մանրամասնություններ ներկայացնելու, որ որոշակի հաջողության են հասել: Սակայն Հայաստանը շարունակում է պնդել, որ դեռևս գերիներ կան Ադրբեջանում, ինչը Բաքուն մերժում է:

Կողմերը քննարկել են նաև տնտեսական հարցեր, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը: Հայաստանը չի ընդունում «միջանցք» հասկացությունը, քանի որ դա նշամակում է, որ ինքը չի հսկելու այդ ճանապարհը: Այդ ուղիները ենթադրում են կապ Ադրբեջանի արևմտյան մասի ու Նախիջևանի միջև, այնուհետև՝ Թուրքիայի հետ:

ԵԱՀԿ Միսնկի խումբը մնում է միակ ձևաչափը, որն զբաղվում է Ղարաբաղյան հակամարտության հարցով: Որքան Էլ Ադրբեջանը վստահեցնում է, որ հարցը լուծված է, վերջին բախումները հակառակն են ապացուցում: Աշնանը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները երկու անգամ հանդիպել են Մինսկի խմբի համանախագահների հետ, նախատեսված է հանդիպում նաև Ստոկհոլմնում: Իրադրությունը լարված է, բայց, մեր կողմից, պատրաստակամություն կա աջակցելու իրավիճակի կարգավորմանը»:

515