Daystar Television Network հեռուստաընկերության ղեկավար, հեռուստատեսային քարոզիչ Մարկուս Լեմբը մահացել է COVID-19-ի հետեւանքներից: Ավելի վաղ Լեմբն ու նրա հարթակը ակտիվորեն հանդես էին գալիս պատվաստումների դեմ, չորեքշաբթի հայտնել է CBS հեռուստաընկերությունը:

CBS-ը պարզաբանում է, որ մի քանի շաբաթ առաջ Լեմբը վարակվել է կորոնավիրուսով ։

«Նրա մոտ քովիդ են ախտորոշել, թոքաբորբ է սկսվել։ Նա ունեցել է քրոնիկ հիվանդություններ՝ շաքարախտ, բայց նա փորձել է հետևել առողջությանը», – պատմել է նրա կինը։

Daystar Television-ը և նրա կայքը COVID-19-ի և պանդեմիայի մասին ապատեղեկատվություն տարածելու հարթակ են դարձել, նշում է հեռուստաընկերությունը: Եթերային ժամանակի բազմաթիվ ժամեր տրվել են պատվաստումների (ոչ միայն կորոնավիրուսից) և կարանտինային միջոցառումների ակտիվ հակառակորդներին, դավադրության տարբեր տեսությունների կողմնակիցներին: Հեռուստացանցը գովազդել է բժիշկների կողմից չհաստատված COVID-19-ի բուժման մեթոդները:

NBC հեռուստաընկերությունը նշում է, որ սա ԱՄՆ-ում առաջին դեպքը չէ, երբ պատվաստման հրապարակային հակառակորդները մահանում են կորոնավիրուսից: Նույնը տեղի է ունեցել ռադիոհաղորդավարներ Դիք Ֆարելի, Ֆիլ Վալենտայնի և Մարկ Բերնիեի հետ, ավելացնում է NBC-ը:

805