Լեհաստանում կորոնավիրուսի դեմ կպատվաստեն 5-11 տարեկան երեխաներին
Լեհաստանում դեկտեմբերի 13-ից սկսվելու է 5-11 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ: Այս մասին խորհրդարանում հայտարարել է առողջապահության փոխնախարար Վալդեմար Կրասկան:
Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը նոյեմբերի վերջին խորհուրդ էր տվել ամերիկյան Pfizer պատվաստանյութի կիրառումն ընդլայնել և կիրառել այն նաև 5-11 տարեկանների համար: Մինչ այդ, տվյալ պատվաստանյութով թույլատրվում էր պատվաստել 12 և բարձր տարիք ունեցող անձանց:
Լեհաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերի 27-ին և իրականացվում է կամավորության սկզբունքով: 38 մլն բնակչություն ունեցող երկրում լիարժեք պատվաստված է 24.3 մլն մարդ:
02 Դեկտեմբեր, 2021 03:37
941
Լեհաստանում օդապարիկի 28-ամյա օդաչուն զոհվել է՝ զամբյուղից ընկնելով շենքի տանիքին
11 Մարտ, 2026 14:42
ՀՀ անվտանգության խորհրդի պատվիրակությունն աշխատանքային հանդիպումներ կունենա Լեհաստանում, Լիտվայում և Նիդերլանդներում
07 Նոյեմբեր, 2022 23:34
Լեհաստանում ՀՀ դեսպանը իրավիճակը ներկայացրել է լեհ բարձրաստիճան պաշտոնյային
20 Մայիս, 2021 22:28
Հոկտեմբերի 3-9-ը հաստատվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք, առողջացել 1251 քաղաքացի
10 Հոկտեմբեր, 2022 15:50
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը Երևանում արձանագրվել է կորոնավիրուսի 870 դեպք
05 Սեպտեմբեր, 2022 15:53
Հնդկաստանում կորոնավիրուսի նոր շտամի դեպք է գրանցվել
10 Ապրիլ, 2022 03:19
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
05 Հունիս, 2026 14:26
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը
22 Մայիս, 2026 17:13
«Բոլորին դեմ եմ»-ի թեկնածուներից 50-ը ինքնաբացարկ են հայտնել
21 Մայիս, 2026 12:20