Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնում է.

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին հանդիպում եմ ունեցել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Քննարկել ենք տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը, ռուսական ընկերությունների գործունեությունը մարզում, իմ՝ առաջիկայում կայանալիք աշխատանքային այցը ՌԴ Օմսկի մարզ, միջտարածաշրջանային համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև մարզի սահմանային իրավիճակը:

261