Transfermarkt-ը հրապարակել է Ղազախստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների թարմացված աղյուսակը։

Ցանկը կրկին գլխավորում է Հայաստանի հավաքականի և «Աստանայի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, որի արժեքը գնահատվում է 2,5 մլն եվրո։ Վերջինս շաբաթներ առաջ հայտարարել է ղազախական ակումբից հեռանալու մասին։

Երկրորդ տեղում «Կայրաթի» կիսապաշտպան Յացեկ Գուրալսկին է, որի տրանսֆերային արժեքը կազմում է 1,8 միլիոն եվրո։ Երրորդ-չորրորդ տեղերը կիսում են պաշտպան Նուրալի Ալիպը («Կայրաթ») և «Տոբոլի» հարձակվող Իգոր Սերգեևը (1,7-ական միլիոն եվրո)։

Հայաստանի ազգային հավաքականի և «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքն աճել է 300 հազար եվրոյով և այս պահին կազմում է 900 հազար եվրո։

Ղազախստանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները․

Տիգրան Բարսեղյան․ «Աստանա» – 2,5 մլն եվրո

Կամո Հովհաննիսյան․ «Կայրաթ» – 900 հազար եվրո

Սոլոմոն Ուդո․ «Աթիրաու» – 350 հազար եվրո

Գեղամ Ղադիմյան․ «Կայսար» – 250 հազար եվրո

Արտակ Դաշյան․ «Աթիրաու» – 200 հազար եվրո

Արամ Հայրապետյան․ «Աթիրաու» – 100 հազար եվրո

 

Աղբյուր՝ footballam.com

988