Եվրոպական միությունն աջակցում է Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցային և երկարատև կարգավորմանը։ Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք կոչ ենք անում երկու կողմերին հարգել հրադադարը: Եվրամիությունը սատարում է և պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված խնդրի բանակցային, համապարփակ և տևական կարգավորմանը»,- նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

365