Ադրբեջանի զինված ուժերը մայիսից ներխուժել և շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում. Միրզոյանը՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստում
Ադրբեջանի ագրեսիայից հետո իրավիճակը Ղարաբաղում և Հայաստանի ու Արդբեջանի սահմանին մնում է լարված, Ադրբեջանի զինված ուժերը մայիսից ներխուժել և շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում: Այս մասին Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստում, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշել է, որ Բաքուն ոտնահարում է վերջին պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները՝ բախումները դադարեցնելու, գերիներին ազատ արձակելու մասով։
«Որևէ բացատրություն չի կարող արդարացնել այս բռնի գործողությունները», - ասել է Հայաստանի արտգործնախարարը` հույս հայտնելով, որ անցած շաբաթ Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունները պայմաններ կստեղծեն իրավիճակի դեէսկալացիայի համար։
03 Դեկտեմբեր, 2021 00:17
621
Մեր ընդհանուր նպատակն է ունենալ ավելի բարեկարգ և բարեկեցիկ քաղաք. Արարատի մարզպետի շնորհավորանքը Վեդու օրվա առթիվ
31 Հոկտեմբեր, 2026 14:02
Արարատ Միրզոյանը Լիբանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկու երկրների միջև հետագա զարգացման հարցեր
31 Հոկտեմբեր, 2026 13:18
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» պաշտոնական բացման արարողությանը
31 Հոկտեմբեր, 2026 12:32
Արարատ Միրզոյանը Լիբանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկու երկրների միջև հետագա զարգացման հարցեր
31 Հոկտեմբեր, 2026 13:18
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» պաշտոնական բացման արարողությանը
31 Հոկտեմբեր, 2026 12:32
Եթե պիտի ձեզ բացատրեմ շահը, ուրեմն քաղաքական նախակրթարան է պետք. Միրզոյան
27 Հոկտեմբեր, 2026 15:50