«Մի քանի օր առաջ կատարվեց իմ ամենամեծ երազանքը՝ ես դարձա մայր, ծնվեց իմ անդրանիկ որդին՝ Ջեյմսը։ Նայում եմ նրան ու հիշում այն մարդկանց, որոնք թերհավատորեն ժպտում էին, երբ նրանց ասում էի, որ մայրանալ եմ ուզում։ Ես նրանց ժպիտով եմ հիշում, քանի որ նրանցից շատերը դրանից առաջ կասկածում էին, որ ես կարող եմ ունենալ անձնական կյանք․ կսիրահարվեմ որևէ մեկին և այդ մեկն ինձ կսիրի, ու ես կունենամ ընտանիք...

Ես այդ ամենը հիմա ունեմ, քանի որ նախկինում, երբ ոչ ոք չէր հավատում, որ ես կարող եմ կրթություն ստանալ, ես ստացա, երբ ոչ ոք չէր հավատում, որ կարող եմ հաջողության հասնել՝ ես հասա։

Հիմա ունեմ այն ամենն, ինչի մասին կարող է երազել ցանկացած կին՝ հրաշալի ընտանիք և հաջող կարիերա։ Ես իրականացրեցի իմ երազանքները միայն ու միայն այն պատճառով, որ հավատացի ինքս ինձ։ Ես հավատացի, որ հաշմանդամությունը դատավճիռ չէ: Ու հիմա ունեմ այն երջանկությունն ու խաղաղությունը, որը դուք տեսնում եք նկարում։ Խաղաղություն, որն ինձ տրվել է խոչընդոտներին մարտահրավերներ նետելու և հաղթելու գնով։

Հիմա իմ ամենամեծ գործը այս ճանապարհով առաջնորդնելն է մյուսներին, որը ես անում իմ հիմնած կազմակերպության ծրագրերի միջոցով, որոնցից մեկն էլ «Դեպի Անկախ կյանք» ծրագիրն է»։

Կարինե Գրիգորյան
Գործընկեր՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող «Դեպի Անկախ կյանք» ծրագրում, որն իրականացնում են «Մոբիլիթի ինթերնեյշնլը ԱՄՆ», Ագաթ» և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» կազմակերպությունները։

Այսօր՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, ԱՄՆ ՄԶԳ-ն վերահաստատում է իր աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։

Մենք մեր ծրագրերի միջոցով խթանում ենք ներառականությունը և նպաստում անկախ, ինքնուրույն կյանք վարելուն։

171