
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հանրապետության 8 մարզերի 39 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգերով:
Եվ այսպես, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրություններ են Արագածոտնի մարզի՝ Աշտարակ, Ապարան, Թալին, Արարատի մարզի՝ Մասիս, Արտաշատ, Արարատ, Վեդի, Արմավիրի՝ Արաքս, Վաղարշապատ, Փարաքար, Խոյ, Մեծամոր, Արմավիր, Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի՝ Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Լոռու՝ Սպիտակ,Վանաձոր, Թումանյան,Փամբակ, Կոտայքի մարզի՝ Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Նոր Հաճն, Աբովյան, Գաառնի, Շիրակի՝ Ամասիա, Աշոցք, Ախորյան Արթիկ, Վայոց ձորի՝ Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում:
Տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում:
Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում պայքարում են՝ «ՀՅԴ» , «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Ապարանում՝ «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը:
Թալինում՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «ՀԱՅՔ» լիբերալ կուսակցությունը, «Մեր հայրենիքը» կուսակցությունների դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Արարատի մարզի Մասիս համայնքում՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը:
Արտաշատում՝ «Օրենք և արդարություն» կուսակցությունը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Հայրենիք», «Քրիստոնեա Հայաստան», ՀՅԴ և և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Արարատ համայնքում՝ «Ապրելու երկիր», «Իմ հզոր հայրենիք», «Կայունություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Վեդիում՝ «Իմ հզոր հայրենիք», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Արմավիրի՝ Արաքս համայնքում՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Վաղարշապատում՝ «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը, Իրական ժողովրդավարական, «Լուսավոր Հայաստան», «Հայրենատէր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Փարաքարում՝ «Ապրելու երկիր», «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Խոյ համայնքում՝ Ազատական, «Զարթոնք» ազգային քրիստոնեական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Մեծամորում՝ ՀՅԴ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Արմավիրում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Բաղրամյան համայնքում՝ «Արդար Հայաստան», «Մեր Բաղրամյանը» կուսակցությունների դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Գեղարքունիքի մարզի՝ Գավառ համայնքում՝ «Գուրգեն Մարտիրոսյան», «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Սևանում՝ ՀՅԴ, «Հանրապետություն» կուսակցությունները և «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքը:
Մարտունի համայնքում՝ «Ալաշկերտ» կուսակցությունների դաշինքը, «Ապրելու երկիր», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան», ՀԿԿ և և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Վարդենիսում՝ «Ահարոն Խաչատրյան», «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Լոռու Սպիտակ համայնքում՝ «Իմ հզոր համայնք», ՀՅԴ, «Հայրենիք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Վանաձորում՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան», «Հայրենիք», ԲՀԿ, «Մամիկոն Ասլանյան» կուսակցություններ դաշինքը և Հայաստնի կոմունսատական կուսակցությունը:
Թումանյան համայքնում՝ «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Փամբակում՝ ԲՀԿ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Կոտայքի մարզի Հրազդան համայնքում՝ «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան», ՀՅԴ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Ծաղկաձորում՝ «Մեր համայնքը» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Նաիրի համայնքում պայքարում են՝ «Ապրելու երկիր», «Իմ հզոր համայնք», ՀՅԴ, «Հանրապետություն», «ՎԵՐԱԿԱԶՄՅԱԼ ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿՅԱՆ» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Նոր Հաճնում՝ «Գագիկ Մաթևոսյան» կուսակցությունների դաշինքը, «Դեմոկրատական այլընտրանք», ՀՅԴ, «Վարդան Պապյան» կուսակցությունների դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Աբովյան համայնքում՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Գառնիում՝ «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Շիրակի մարզի Ամասիա համայնքում պայքարում են՝ «ԱՄԱՍԻԱ-ԱՐՓԻ» կուսակցությունների դաշինքը, ՀՀԿ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Աշոցքում՝ ԲՀԿ-ն և «Քաղաքացիական պայմանագիր»-ը:
Ախուրյան համայնքում՝ «Ախուրյան», «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Արթիկում՝ Ազատական, «Ապրելու երկիր», ՀՅԴ, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Միասնական Արթիկ» կուսակցությունների դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքում պայքարում են՝ «Ապրելու երկիր», «ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» կուսակցություննեի դաշինքը, Հայ կառուցողական, «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Վայքում՝ Ազատական, «Հայրենիք», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Ջերմուկ համայնքում՝ «Ապրելու երկիր», «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում պայքարում են՝ «Ապրելու երկիր», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 14-ին հանրապետության մի շարք մարզերում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ:
Հայկ Մագոյան