«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության շրջանակներում հայկական տասը ընկերության կտրամադրվեն սննդի անվտանգության համակարգի ներդրման պլաններ. այս մասին հայտնում են ԵՄ հայաստանյան գրասենյակից:

 

Ի լրումն, արտահանման համար առավել լայն հեռանկարներ ունեցող հինգ ընկերությունները կանցնեն սերտիֆիկացման վերապատրաստում:

Հայաստանում ավելի քան 200 ընկերություն արդեն իսկ ներդրել է ISO 22000։2018 չափորոշչին համապատասխան սննդի անվտանգության կառավարման համակարգ։ Դրանցից 50-ը շարունակում են զարգացնել իրենց սննդի անվտանգության կառավարման համակարգերը:

ISO 22000:2018 համակարգի ներդրումն առավել լայն հեռանկարներ է ստեղծում հայաստանյան ընկերությունների համար՝ թույլ տալով նրանց ավելի ճկուն լինել միջազգային շուկայի և գործընկերների ընտրության հարցում։

Եվրամիությունը հայաստանյան սնունդ արտադրողներին օգնում է նաև մրցունակ բրենդային ինքնության մշակման գործում: ԵՄ-ն համաֆինանսավորում է սննդամթերքի վերամշակման հատվածում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների բրենդավորմանը` վերջիններիս տրամադրելով անհատականացված լուծումներ:

Նոր ապրաքային նշաններն ընդգծում են հայկական ապրանքների յուրահատկությունն ու մրցակցային առավելությունները և բարձրացնում դրանց արտահանման ներուժը:

Նախագիծը հիմնականում աջակցում է չրերի, պահածոների, խոտաբույսերի և բուսական թեյերի արտադրությամբ զբաղվող ընկերություններին:

317