Էջմիածնում ՏԻՄ ընտրություններում քաղաքացիներն ակտիվ չեն, ես այս կարգի պասիվություն չէի պատկերացնում: Այս մասին ասաց թիվ 14/08 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Վարդան Մելքոնյանը: Նա հույս հայտնեց, որ մինչեւ քվեարկության ավարտը մարդիկ կաշխուժանան:

Մելքոնյանը պատմեց նաեւ, որ ընտրության եկած քաղաքացիներից մեկը քվեաթերթիկը դրել էր ծրարի մեջ ու հենց քվեախցում էլ թողել էր: ՛՛Երբ դուրս եկավ, հարցրեցի՝ բա ուր է քվեաթերթիկը, ասաց, որ թողել է այնտեղ: Հետո սահմանված կարգով կատարեց իր ընտրությունը՛՛,-ասաց նա:

282