ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ մարզերում պետական և ՏԻՄ մարմինների շենքերում կատարել է հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների գնահատում՝ ըստ «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի:

«Տեսչական մարմնից հայտնում են, որ գնահատված օբյեկտները տարբեր ժամանակահատվածներում կառուցված և գործող օբյեկտներ են։ Այս պահին ձեռքիս տակ են միայն թեքահարթակներին վերաբերող ուսումնասիրության արդյունքները:

ՀՀ մարզերում առկա 1170 օբյեկտներից թեքահարթակներ ունեն 116-ը (10%), 161 (14%) օբյեկտում թեքահարթակները կառուցված են խախտումներով, 813 (69%) շենք-շինություններում թեքահարթակները բացակայել են, 80-ում էլ՝ (7%) դրանց առկայությունը չի պահանջվում:

Հիշեցնեմ, որ քաղաքաշինության մասին ՀՀ օրենքը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման պահանջը սահմանել է 2002 թվականից, իսկ շինարարական նորմերը ուժի մեջ են մտել 2007 թվականին քաղաքաշինության նախարարի հրամանով»,- նշված է գրառման մեջ:

551