ՀՀ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքների՝ 17:00-ի դրությամբ 0 տոկոս մասնակցություն է գրանցվել Գեղարքունիքի մարզի Սևան խոշորացված համայնքի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում։

2927 ընտրողներից Ծովագյուղի երկու՝ 20/18 և 20/19 ընտրատեղամասերում ոչ մի ընտրող չի գրանցվել։ Նույն պատկերն է նաև 195 ընտրական իրավունք ունեցող Սեմյոնովկա գյուղում։

Այստեղ հիմնական բնակչությունը մոլոկաններ են։ Նշենք՝ Սևան խոշորացված համայնքում ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հանրապետություն» կուսակցություններն ու «Սարգիս Մուրադյան» դաշինքը։
 

Հիշեցնենք՝ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

531