Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 20, ընտանեկան բռնության՝ 10, խարդախության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման և ընտրական իրավունքի խախտման՝ 7-ական, ծանր վիրավորանքի՝ 4, շորթման, ծեծի, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու ու փաստաթուղթ կեղծելու՝ 3-ական, անձի առևանգման, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի՝ 2-ական, սպանության, գույքը դիտավոությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու, ինքնիրավչության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, սպառնալիքի, ազատությունից ապօրինի զրկելու, քվեարկության արդյունքները կեղծելու և ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 15 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 14 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 52 պատահար. 3 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

89