Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, ԱՄՆ-ի նախկին հանրապետական սենատոր եւ 1996 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բոբ Դոուլը (Ռոբերտ Ջոզեֆ Դոուլը) մահացել է կյանքի 99-րդ տարում:

Բոբ Դոուլը իր ողջ կարիերայի ընթացքում եղել է ԱՄՆ-ում հայերի շահերը առաջ մղող ամենաակտիվ ամերիկյան պետական գործիչներից մեկը։ Տարիներ շարունակ նա լոբբինգ էր անում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծերը։

Դոուլը առանցքային դեր է խաղացել Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի գրասենյակի բացման գործում։ Նա նաեւ հավանություն է տվել Հայաստանին ԱՄՆ-ի մշտական տնտեսական գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու մասին ակտի ընդունմանը։

Ամերիկացի քաղաքական գործիչը պարգեւատրվել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) բարձրագույն պարգեւներով: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 2019 թվականին Բոբ Դոուլին պարգեւատրել է պետական պարգեւով՝ «Պատվո շքանշանով»՝ հայ - ամերիկյան հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար:

Մարիամ Գեւորգյան

547