Կիրակի օրը 98 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր և հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Բոբ Դոլը։ Նրա մահը հաստատել է կնոջ՝ Էլիզաբեթ Դոլի հիմնադրամը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանը, ով 1996թ. նախագահակական ընտրություններին եղել է Բոբ Դոլի նախընտրական քարոզարշավի փոխնախագահ, բարձր է գնահատում սենատոր Դոլի թողած քաղաքական ժառանգությունը: «Կարծում եմ, որ ամենամեծ ժառանգությունը, որ նա թողել է, այն է, որ եթե անգամ նա տարաձայնություններ ուներ որևէ մեկի հետ քաղաքական ասպարեզում, նա շարունակում էր անձամբ շփվել իր քաղաքական հակառակորդների հետ և ընդհանուր եզրեր գտնել»,- պատմում է Կրիկորյանը: Մեծանալով Կանզասում համեստ միջոցներ ունեցող ընտանիքում՝ նա դարձավ հանրապետական սենատորների շարքում Կոնգրեսի բարձրագույն պալատում ծառայություն անցած ամենաերկարակյաց սենատորներից մեկը, որին միայն վերջերս շրջանցեց հանրապետականների ներկայիս ղեկավար Միթչ Մաքքոնելը։ Նա օրենսդիր գործունեւոթյան ընթացքում մեծապես աջակցել է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանն ու հայամետ այլ նախաձեռնությունները: Ցեղասպանության բանաձև, Սպիտակի երկրաշարժ, ղարաբաղյան հիմնախնդիր և այլ ամերիկահայությանը հուզող հարցեր մշտապես եղել են նրա ուշադրության կենտրոնում: «Այս հարաբերությունները ամերիկահայության ամենահպարտ էջերից են, և, հատկապես, այն ձայնը, որը նա օգտագործվում էր, ամերիկահայության խնդիրները բարչձրաձայնելու համար այն հարցերի շուրջ, որոնց առնչվում էր Միացյալ Նահանգները: Մարդկանց մեծ մասը հիմնականում ծանոթ է Հայոց ցեղասպանության հետ առնչվող իր գործունեւոթյանը 1989-1990 թվականներին, սակայն ընդամենը իր ջանքերի մի փոքր մասն էր»,- ասում է Կրիկորյանը: Դոլը ծառայել է ԱՄՆ բանակում 1942-1948 թվականներին և Երկրորդ համաշխարհային պատերազմում իր ծառայության համար արժանացել է պատվավոր մեդալների։ 1945 թ-ին Իտալիայում ծանր վիրավորվել է, ինչի հետևանքով աջ ձեռքը սահմանափակաք կարողույուններ ուներ։ Նա հաճախ թաքցնում էր դա՝ ձեռքում պահելով գրիչ կամ թուղթ։ Բոբ Դոլն ընտրվել է Կոնգրեսի անդամ 1961 թվականին և չորս անգամ պայքարել Սպիտակ տան համար։ Սկզբում որպես փոխնախագահի թեկնածու՝ 1976 թվականին նախագահ Ջերալդ Ֆորդի հետ. նրանց փորձն անհաջող էր: Դրանից հետո նա երկու անգամ՝ 1980-ին և 1988-ին, մասնակցել է հանրապետականների նախագահական նախնական ընտրություններին, սակայն պարտվել է համապատասխանաբար Ռոնալդ Ռեյգանին և Ջորջ Բուշ ավագին։ Ի վերջո, 1996 թվականին Հանրապետական կուսակցությունը նրան առաջադրեց որպես նախագահի թեկնածու, սակայն նա պարտվեց Բիլ Քլինթոնին, ինչը, ըստ էության, դարձավ նրա քաղաքական կարիերայի ավարտը։ Վան Կրիկորյանը շեշտում է՝ Բոբ Դոլի ծառայությւոնն ու ժառանգությունը անգնահատելի է ոչ միայն ամերիկահայության, այլ ողջ ամերիկյան ժողովրդի համար: «Նրա մեկնաբանություններից է այն, որ իր նպատակն է ամեն օր արթնանալ և առնվազն մեկ մարդու օգնել: Նա այս առումով արեց ավելին, քան ասել է: Նա իսկապես պարկեշտ մարդ էր, իսկ անձնական շփման մեջ ուներ հիանալի հումորի զգացում, որը կգնահատեր ցանկացած հայ»,- ասում է նա: 2018 թվականի հունվարին Դոլին շնորհվել է Կոնգրեսի ոսկե մեդալ՝ քաղաքացիական անձանց ուղղված բարձրագույն պարգև՝ «որպես զինվորական, օրենսդիր և պետական գործիչ իր կատարած ծառայության համար»: 

642