Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ուեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 24 հասցեի դիմաց բախվել են անհայտ վարորդի կողմից վարած  BMW մակնիշի, Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Սարգիս Ե.-ի վարած Opel մակնիշի, Երևանի բնակիչ, 29-ամյա Վահե Դ.-ի վարած Toyota մակնիշի, Երևանի բնակիչ, 41-ամյա Արմեն Ն.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, 31-ամյա Անդրանիկ Ա.-ն, 17-ամյա Վլադիսլավ Ե.-ն տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

246