3 կուսակցություններ որոշել են համատեղ ստանձնել Թալին համայնքի կառավարման պատասխանատվությունը

Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության (այսուհետ՝ Զարթոնք) անունից Մնացական Մնացականյանը, «Հայք» լիբերալ կուսակցության (այսուհետ՝ Հայք) անունից՝ Կարեն Գրիգորյանը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի (այսուհետ՝ Մեր համայնք) անունից Տիգրան Հարությունյանը, հայտարարում են հետևյալը՝
- Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով ընդհանուր 21 մանդատից՝ Զարթոնքը ստանալու է 6 մանդատ, Հայքը՝ 3 մանդատ, Մեր համայնքը՝ 2 մանդատ՝ ընդհանուր 11 մանդատ:
- Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը որոշել են համատեղ ստանձնել Թալին համայքնի կառավարման պատասխանատվությունը ղեկավարվելով՝ Կոռուպցիայի վերացման և բացառման, համայնքի բնակավայրերի համաչափ զարգացման և փոխադարձ հարգանքի և փոխօգնության սկզբունքներով:
- Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը, որպես Թալին համայնքի ղեկավարի թեկնածուի, առաջադրելու և պաշտպանելու են Հայքի ներկայացուցչին:
- Թալին համայնքի կառավարման, համայնքի ղեկավարի փոխարինման և այլ հարցերը կողմերը սահմանել են (սահմանելու են) փոխադարձ համաձայնությամբ:
«ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից Մնացական Մնացականյան
«ՀԱՅՔ» ԼԻԲԵՐԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից՝ Կարեն Գրիգորյան
«ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ անունից՝ Տիգրան Հարությունյան
07 Դեկտեմբեր, 2021 17:56
2089
Աշտարակ-Թալին ճանապարհին վերակառուցվում է 4 երթևեկելի գոտիներով 100 կմ/ժ արագությամբ ճանապարհ
25 Հունիս, 2025 11:25
Աշտարակ-Թալին կառուցվող ճանապարհի՝ երթևեկության համար բաց հատվածները կահավորվել են անվտանգության համապատասխան տարրերով
31 Մարտ, 2025 10:07
Թալին համայնքի Թաթուլ-Կանչ-Հակո ավտոճանապարհը հիմնանորոգված է․ վարչապետ
26 Մարտ, 2025 10:10