Ըստ ամենայնի՝ Կիևն այլևս չի լսի որևէ մեկին, բացի ԱՄՆ-ից։ Այս մասին հայտարարել է Լավրովը Չադի ԱԳ նախարարի հետ բանակցություններից հետո:

Նա նշել է, որ Կիևը փորձում է հրահրել իր արևմտյան կուրատորներին։
«Մենք շատ լուրջ մտահոգություն ունենք, թե ինչպես է Կիևը փորձում սադրել նաև իր կուրատորներին»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Ուկրաինայի թեմայի քննարկումը նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի առաջիկա բանակցություններում։
Ռուսական դիվանագիտության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է «բացառապես Մինսկի պայմանավորվածությունների ուղղակի և միանշանակ կատարման հիման վրա»։

434