Ռուսաստանն օգնեց խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղում, ԱՄՆ-ը պետք է դա ծափահարի, ոչ թե քննադատի նրա քայլերը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

«Ռուսաստանը օգնեց խաղաղության հաստատմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև: Ռուսաստանին ծափահարելու փոխարեն ԱՄՆ սկսել է քննադատել»,- ասել է Նազարբաևը ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում, որը նկարահանվել է «Ղազախ» ֆիլմում: 

Ըստ Նազարբաևի՝ Ռուսաստանի վատ լինելու մասին խոսելը շատերի համար մոլուցք է դարձել. «Ինչպիսի՞ համաշխարհային քաղաքականություն է, ես չգիտեմ»,- խոստովանել է Ղազախստանի առաջին նախագահը։

 

630