Օրեր առաջ Երեւանում՝ Դավթաշենի կամրջի տակ ձեռքերից մեկը մարմնից անջատված եւ մահացած վիճակում հայտնաբերված երիտասարդի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

ՀՀ քննչական կոմիտեից  հայտնում են, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնել:

Քննությամբ պարզվել է, որ մահացածը Երեւանի բնակիչ, ազգությամբ հայ 20-ամյա Ալեքս Կաչակն է: Նա մոր հետ բնակվել է Երեւանի Այգեստան թաղամասում, մի քանի դպրոց է փոխել, ժամկետային ծառայություն չէր անցել: Հայրը՝ Եվգենի Կաչակը, մահացել է անցյալ տարի, նրան սպանել են: Տղամարդը եղել է հանցավոր աշխարհի ներկայացուցիչ:

Ըստ ստացված տեղեկությունների՝ 20-ամյա Ալեքսը բարդ բնավորության տեր տղա է եղել, տաքարյուն, ագրեսիվ, երբեմն՝ անկառավարելի վարքի է դրսեւորել, ժամանակ առ ժամանակ հայտնվել տարբեր պատմությունների կենտրոնում:

Սակայն երիտասարդը պարտքեր չի ունեցել, դեպքի առնչությամբ գրություն կամ հուշող որեւէ այլ բան նրա մոտ չի հայտնաբերվել:

1345