Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում. գայլերի ոհմակը հոշոտել է ոչխարների հոտը:

«Հայկական ժամանակ»-ին ահազանգած գյուղացիները հայտնեցին, որ մոտավորապես 7-8 գայլ հարձակվել է եւ հոշոտել 7 ոչխար, 8-ին էլ՝ վնասել:

Գյուղացիների խոսքով՝ գիշատիչ կենդանիները զգալի վնաս են հասցրել իրենց: Նրանք նաեւ նշեցին, որ հովիվը, որը արածեցնելիս է եղել ոչխարներին, միայնակ լինելու պատճառով չի կարողացել որեւէ քայլ ձեռնարկել՝ կատարվածը կանխելու համար:

 

1381