Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 509 նոր դեպք, որից 113-ը Սամցխե-Ջավախքում: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում, տեղեկացնում է akhaltskha.net-ը:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 47 328 թեստ, այստեղից 36 011-ը՝ հակագենի արագ թեստով և 11 317-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական – 9,53%, վերջին 14 օրը –8,52%, վերջին 7 օրը – 8,13%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 871 580 դեպք:

Ապաքինվել է ևս 4 042 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 813 872: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 59 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 12 466 անձ: Երկրում ընդհանուր կատարվել է 2 251 150 պատվաստում, օրական՝ 12 194: Կարանտինի ռեժիմում է 32 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 545-ը:

316