2021 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ Վրաստանից արտահանվել է 10,6 հազար տոննա խուրմա և արքայանարինջ՝ 5,3 միլիոն դոլար արժողությամբ։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունից, գրում է aliq.ge-ն:

Ըստ նախարարության տվյալների՝ այս ընթացքում խուրմա և արքայանարինջ է արտահանվել.

  • Հայաստան՝ 4 550 տոննա,
  • Ռուսաստան՝ 3 574 տոննա, 
  • Ուկրաինա՝ 2 262 տոննա, 
  • Թուրքիա՝ 108 տոննա, 
  • Ղազախստան՝ 62 տոննա,
  • Մոլդովա՝ 39 տոննա,
  • փոքր քանակությամբ՝ այլ երկրներ 10 տոննա:
516