Եվրոպական երկրները տարեսկզբին եղած նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումներին հաջողությամբ դիմակայելուց հետո COVID-19-ի դեպքերի վերածննդին են հանդիպում:
Այս մասին հաղորդում է euronews - ը:
Եվրոպայում ամենաշատը տուժած երկրներից Բելգիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան, կարելի է ասել, որ համավարակի վերածննդին են բախվում:
Եվրոպայում համավարակից ամենաշատը տուժած երկրներից Բելգիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան, կարելի է ասել, որ համավարակի վերածննդին են բախվում:
Այս երեքից Մեծ Բրիտանիայի թվային ցուցանիշներն ամենից մտահոգիչն են: Սեպտեմբերի 12-ին երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 3,539 դեպք:
Ֆրանսիան, Լեհաստանը, Նիդեռլանդները և Իսպանիան, ամենայն հավանականությամբ, բախվելով երկրորդ ալիքի հետ` սկսեցին այն զսպելու համար համապատասխան գործողություններ ձեռնարկել:
«Մենք ունենք շատ լուրջ իրավիճակ, որը զարգանում է մեր առջև», - այս մասին հինգշաբթի օրը հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Կլուգեն:
Նրա խոսքերով, Եվրոպայում գրանցված շաբաթական վարակակիրների թիվն այժմ ավելի բարձր է, քան մարտի սկզբին:
Նկատենք, որ երկրորդ ալիքի վտանգը սպառնում է եվրոպական զարգացած երկրների մեծ մասին, այնպես որ` հնչեցվող այն տեսակետները, թե Հայաստանում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակը վատագույն սցենարներով է զարգանում, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը:
Օլյա Շահինյան