Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հինգշաբթի հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկել տարածաշրջանում Իսրայելի գերակայությունը պահպանելու ուղիները և կանխել Թեհրանի միջուկային զենքի մշակման հնարավոր տարբերակները։ Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը համապատասխան հայտարարությունը հրապարակել է Twitter-ում Վաշինգտոնի ճանապարհին։

Դեկտեմբերի 5-ին հրեական կառավարության ամենշաբաթյա հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել էր, որ Գանցը և իսրայելական Մոսադի հետախուզության ղեկավար Դեյվիդ Բարնեան կմեկնեն Վաշինգտոն՝ քննարկելու ուրանի հարստացման հարցում Իրանի առաջընթացը կասեցնելու միջոցները: 

325