Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրում է.

Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ մինչ այս պահը Հանուն Հանրապետության կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին մասնակցած ուժերից միայն մեկի հետ է սկսել և շարունակում բանակցել։ Այդ բանակցությունների հիմքում ընկած է գաղափարական, արժեբանական ընդհանրությունը և ՏԻՄ ընտրությունների արդյունքում մեր հավաքած քվեները այդ ընդհանրության հիմքով քաղաքական կապիտալի վերածելու նպատակը։

Այլ համագործակցություն, անթաքույց կամ սքողված ռևանշիստական որևէ ուժի հետ, մեր կուսակցության համար երաշխավորված ամենալավ ու հաղթական ելքն ապահովող նույնիսկ, մեզ համար մնում է անընդունելի։

Հանրապետական և սրան ուղեկցող քոչարյանական քրեաօլիգարխիկ համակարգարգերի ռևանշը սպասարկող պսևդոկուսակցությունների և դաշինքների (Ապրելու երկիր, Զարթոնք, և այլն) ներկայացուցիչները անդադար շարունակում են համագործակցության հնարավորություն փնտրել, բանակցությունների առաջարկներով հանդես գալ ՏԻՄ ընտրություններում Հանուն Հանրապետության կուսակցության ՏԻՄ ավագանու ցուցակները գլխավորող անհատների, ցուցակներում ընդգրկված առանձին անդամների և խմբերի հետ։

Հանուն Հանրապետության կուսակցությունը որևէ մակարդակում մերժում է քոչարյանասերժական բանդիտական խմբերին և խմբավորումներին վերակենդանացման հնարավորություն տվող որևէ գործընթացում մասնակցությունը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, մեզ համար համապետական և տեղական մակարդակում որևէ համագործակցություն հիմնված է Հայաստանի պետականության համար ժողովրդավարական գործընթացների անշրջելիության հետ, և մենք հանձնառու ենք համագործակցել բացառապես այդ գործընթացներով շահագրգռված ուժերի հետ։

Արման Բաբաջանյան

Հանուն Հանրապետության կուսակցություն

Նախագահ

996