Որպես անհետ կորած որոնվող Արմավիր քաղաքի բնակիչ 29-ամյա Հայկ Միրզոյանի մասին հարազատներին եւ իրավապահ մարմիններին դեռեւս չի հաջողվում որեւէ տեղեկություն ստանալ: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Հայկի եղբայրը՝ Հարութ Միրզոյանը:

Նա նշեց, որ գաղափար անգամ չունեն, թե ինչ կարող է Հայկի հետ պատահած լինել, քանի որ միասին չեն ապրում: Հայկը դեկտեմբերի 8-ին՝ ժամը 9-ին, դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել: Իր մեքենայով է եղել, տնեցիներին էլ չի ասել, թե ուր է գնում:

«Ինքը նորմալ, ադեկվատ, ծանրակշիռ տղա է: Չեմ պատկերացնում, թե ինչ կարող է պատահած լինել»,- ասաց Հարութը, որն այս օրերին իրավապահների հետ միասին լծված է եղբորը փնտրելու գործին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արմավիր քաղաքի բնակիչ 29-ամյա Հայկ Միրզոյանը: ՀՀ ոստիկանությունը խնդրում է Հայկ Միրզոյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին դիմել Արմավիրի մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, (010) 59 06 42 հեռախոսահամարներով:

2428