Սիցիլիայում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

Սիցիլիա կղզու Ռավանուզա քաղաքի բնակելի թաղամասում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է յոթի։ Դեպքի վայրում աշխատող փրկարարները փլատակների տակ չորս դի են հայտնաբերել, երկուշաբթի հաղորդել է ANSA-ն:
Նրանցից մեկը հղիության իններորդ ամսում գտնվող կին է, որն այցելելու էր եկել ծնողներին: Վերջինները նույնպես մահացածների ցուցակում են։ Եվս երկու մարդու ճակատագիր մնում է անհայտ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է։ Հզոր պայթյունի հետևանքով երեք տներ փլուզվել են, ևս չորսը՝ վնասվել։ Ավելի քան 100 մարդ մնացել է անօթևան։ Տեղի դատախազությունը հետաքննություն է սկսել պայթյունի առնչությամբ։ Ողբերգության պատճառների մասին ենթադրությունների թվում է գազի ենթակառուցվածքի կանխարգելիչ սպասարկման բացակայությունը։
13 Դեկտեմբեր, 2021 13:59
392
Տիչինայի փողոցում պայթյունի պատճառ է դարձել ստորգետնյա գազատարից արտահոսքը, այն վերականգնվում է
23 Հունվար, 2022 16:41
Հայիթիում բենզատարի պայթյունի հետևանքով զոհվել է 50 մարդ
14 Դեկտեմբեր, 2021 17:51
Ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել
15 Նոյեմբեր, 2021 19:34
Հրապարակվել է երեկ տեղի ունեցած բախման հետևանքով տուժածների թիվը
04 Հունիս, 2022 10:37
Ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից ևս 2-ը մահացել են․ Տեսանյութ
01 Մարտ, 2022 21:20
Արարատի մարզում գազի արտահոսքի հետևանքով փլուզում է եղել
19 Դեկտեմբեր, 2021 15:14